|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Աշխատանքներ են սկսվել Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի կառուցման ուղղությամբ. Yeni Safak թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
«Մենք Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել ենք Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի շինարարության հարցը: Մենք նշել ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ ավարտել շինարարությունը: Շինարարությունն արդեն սկսված է»,- ասել է Քարաիսմայիլօղլուն:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սկսել նաև Կարսից Նախիջևանի սահմանին գտնվող Դիլուջու անցակետ երկաթգծի շինարարությունը:
«Անհրաժեշտ է նաև արդիականացնել Նախիջևանի երկաթուղիները, այնուհետև սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթուղու շինարարությունը` այդպիսով ապահովելով երկաթուղային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղղակիորեն, այլ ոչ թե Վրաստանով»,- ասել է թուրք նախարարը:
Նա նշել է, որ Ադրբեջանը նախատեսում է նշված երկաթգիծը կառուցել դեկտեմբերին, սակայն Թուրքիան առաջարկել է նախ ավարտին հասցնել մայրուղու շինարարությունը, այնուհետև անցնել Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու շինարարությանը։