|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսական միջին բարձրության հեռահար հարձակողական անօդաչու թռչող սարքերից «Օրիոն»-ը 38 տեսակի թռիչք է իրականացրել Սիրիայում, որոնցից 17-ի ժամանակ հարվածներ է հասցրել ահաբեկչական թիրախներին. ասվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդման մեջ:
Հեռուստաալիքը ցուցադրել է «Օրիոն»-ը՝ Սիրիայում կիրառվող անապատային կամուֆլյաժով: Ռազմական ավիացիայի ավանդույթի համաձայն՝ ԱԹՍ–ի վրա պատկերված են աստղեր՝ ցույց տալով կատարված մարտական առաքելությունների քանակը: Յուրաքանչյուր աստղ լրացուցիչ պարունակում է «R», «B» կամ «P» տառերը․ «R»-ը նշանակում է հետախուզական թռիչք, «B»-ն՝ ցամաքային թիրախներին հարվածներ, «P»-ն՝ թռիչք՝ ենթադրաբա, որոնելու կամ թիրախներն ընդգծելու համար:
Ըստ դրա՝ «Օրիոն»-ը 17 առաքելություն է իրականացրել Սիրիայում` զենքի կիրառմամբ, 20-ը`հետախուզության և մեկը՝ այլ նպատակների համար:
Օդատիեզերական ուժերի գնդապետ Սերգեյ Տյուգայը «Ռոսիա 1»-ին տրամադրել է Սիրիայում «Օրիոն»-ների մարտական աշխատանքի տեսանյութերը, որոնցում ցուցադրվում է մի քանի ահաբեկչական օբյեկտների ոչնչացում, ներառյալ՝ գիշերային հարվածներ գրոհայինների զինամթերքի պահեստին: