|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը:
Շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի և էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ ուցադրվում են ֆիլմեր` եռաչափ էֆեկտով:
Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձևով գիտելիքներ ստանալ աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը և՛ վանաձորցիների, և՛ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: