կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 17:38
Հասարակություն

Անիի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ

Անիի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Անիի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի, Կապանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ապարան-Քուչակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: