Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի գործողությունների մասին PKK-ի սիրիական թևի՝ YPG-ի ղեկավարների հայտարարությունը:
Anadolu-ի թղթակցի՝ Անկարայի դեմ «YPG-ի ահաբեկչական գործողությունների» վերաբերյալ հարցի ժամանակ Քիրբին ուշադրություն է հրավիրել մեկ այլ ահաբեկչական կազմակերպության՝ ԻՊ–ի դեմ պայքարին: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գործողություններն ուղղված են միայն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, և այս հարցում ամենաարդյունավետ գործիքը «տեղական ուժերի հետ փոխգործակցությունն է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը Սիրիայում համագործակցում է YPG–ի հետ. թեև PKK–ն ԱՄՆ–ում համարվում է ահաբեկչական կառույց, այնուամենայնիվ, նրա սիրիական թևը չի ընդգրկված այդ ցուցակում։
Թուրք լրագրողի հարցին, թե ահաբեկչության դեմ պայքարն օրինականացնո՞ւմ է Սիրիայում ժողովրդավարական ուժերի՝ YPG-ի առաջնորդների հայտարարությունները, Քիրբին ասել է. «Մենք շարունակում ենք աշխատել Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ: Այս հարցում փոփոխություններ չկան»: