|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ապօրինի զինված խմբավորման պարագլուխ Դոկու Ումարովի գործունեությունը չեզոքացված է. գրում է Russia Today-ը:
2014-ի հունվարին Ումարովի մահվան մասին հայտնել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Սակայն ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ քանի դեռ ռուսական հատուկ ծառայությունները չեն ներկայացրել դրա ապացույցները, նա պետք է ողջ համարվի:
Ումարովը մասնակցել է ռուսական կողմի դեմ Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներին:
Բորտնիկովը նաև նշել է, որ բացահայտված են Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները, մի խումբ մարդիկ են ձերբակալվել: