Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին նա ասել է կարճ ճեպազրույցում, որից հետո քաղաքական գործիչը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Նիկա Մելիան մի անձնավորություն է, որը երբեք չի հարգել օրենքը: Սա այն մարդն է, որը մեր քաղաքացիներին կոչ է արել գրոհել խորհրդարանի վրա: Նա խորհրդարան ներխուժման կազմակերպիչներից մեկն էր, բայց, չնայած ամեն ինչին, իմ բացարձակ անսասան դիրքորոշումն այն է, որ մեկ անձի նկատմամբ միջոցների կիրառումը, եթե դա վտանգում է մեր քաղաքացիների առողջությունը, նրանց կյանքը կամ ստեղծում է քաղաքական սրացման հնարավորություն երկրում, անթույլատրելի է:
Հատկապես այսօր, երբ մեր երկրում առկա է քաղաքական լարվածություն և բևեռացում, դա ռիսկեր է ստեղծում երկրի զարգացման, նրա անվտանգության և ապագայի համար: Երբ բոլորս միասին ենք, մեր քաղաքացիների հետ պայքարում ենք համաշխարհային համաճարակի, տնտեսական ճգնաժամի, տարածաշրջանային խնդիրների և, որ ամենակարևորն է, բևեռացման հետ, մեր երեխաների համար ավելի լավ ապագա ստեղծելու համար, նման միջոցառում պետք է անցկացվի միայն այն դեպքում, եթե բոլոր ռիսկերը ապահովագրված են, ռիսկ չկա, չնայած քաղաքական նպատակահարմարությանը և քաղաքական կողմնորոշմանը, հանուն մեր քաղաքացիների կյանքի և առողջության, ինչն ամենակարևորն է:
Ցավոք, ես չկարողացա ընդհանուր կարծիքի հասնել թիմի հետ այս հարցի վերաբերյալ և որոշում կայացրի հրաժարական տալ: Ես ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրում: Համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը ամենամեծ ռիսկերն են մեր երկրի ապագայի և տնտեսական զարգացման համար»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Նիկա Մելիան գլխավորում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Վրաստանում 2020 թ. հոկտեմբերի 31-ի ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հաղթել էր՝ զբաղեցնելով խորհրդարանի 150 պատգամավորական աթոռներից 90-ը։ Սակայն ընդդիմությունը բոյկոտել էր և բողոքի ցույցեր կազմակերպել։
Ավելի վաղ՝ 2019 թ. հունիսին, Մելիան կազմակերպել էր վրացական խորհրդարանի վրա հարձակումը, իսկ դատարանը նրա դեմ քրեական գործ էր հարուցել՝ որպես խափանման միջոց ընտրելով ձերբակալությունը։ Մելիան այժմ գտնվում է իր կուսակցության գրասենյակներից մեկում։