|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում փետրվարի 8-ից 15-ը նվազել է 16%-ով, իսկ, նախորդ շաբաթվա համեմատ, կորոնավիրուսից մահացությունը`10%-ով․ հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
Նշվում է, որ վարակի նոր դեպքերի մասին հաղորդումների թիվը «շարունակում է նվազել»: Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2.726.974 դեպք (16%-ով պակաս, քան մեկ շաբաթ առաջ) և 81,340 մահ (10%-ով պակաս):
Վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի անկում է գրանցվել Աֆրիկայում (20%-ով), Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (20%-ով), Եվրոպայում (18%-ով), ինչպես նաև Ամերիկայում (16%-ով)։ Այս տարածքներում մահացությունը նույնպես նվազել է`համապատասխանաբար 21%, 13%, 19% և 2%-ով: