|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ:
Երևանում փետրվարի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +14, երեկոյան՝ +8 աստիճան տաքություն։