Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պահանջում ենք, որ այս տարի գիտության ֆինանսավորումը ավելացվի առնվազն 50 տոկոսով՝ ըստ Yerkir.am-ի ասացին «Գիտուժ» նախաձեռնության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները մամուլի ասուլիսում։
«Անհրաժեշտ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը հիմա քննարկվում է ԱԺ-ում, ֆիքսել, որ գիտությանը հատկացվող միջոցները 2024 թ-ից լինեն 4 տոկոս։ Բայց դա պետք է աստիճանաբար ավելացվի՝ 2022-ին լինի 2 տոկոս, 2023-ին՝ 3 տոկոս»,-ասաց EarlyOne և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։
Նա նշեց, որ այս քայլը անելուց հետո անհրաժեշտ է հետազոտություն անել և քարտեզագրել եղած ռեսուրսները, և այդ ամենը համադրել մեր պետության ռազմավարության հետ։ Զուգահեռ կառուցել համակարգ և ձևավորել հստակ զարգացման մեթոդոլոգիա, որը թույլ կտա այդ ամենի արդյունավետությունը բարձրացնել։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Րաֆֆի Քասարջյանը նկատեց, որ 2021-25 թթ ռազմավարության մեջ մենք առանձնացնում ենք գիտությունը իբր առանձին ռազմավարական ուղղություն։
Իրենց միությունը ունի կոնկրետ մի քանի քայլեր, որոնք մտնում են այս ռազմավարության մեջ․ առաջինը՝ այնպես անել, որ մասնավոր ոլորտը, պետությունը և մեր գիտական ինստիտուտները միասին համատեղ խնդիրները ձևավորեն, որ գիտությունը կարողանա ճիշտ ուղղություններով շարունակել։
«Մեր ոլորտի ամենամեծ խնդիրը մարդուժն է՝ ունենալ այնպիսի մասնագետներ, որ կարողանան 25-30 տոկոսի աճը ապահովել։ Բայց, մենք կարծում ենք, որ այս դեպքում նույնիսկ այն լավագույն ուսանողները, որ ավարտում են բուհը, մտնեն ոլորտ, դրա երկարատև դիվիդենտները կարղ են շատ ավելի մեծ լինել, քան թե միանգամից մտնեն ընկերություններ։ Այսինքն, մենք նպաստում ենք, որ այս ուղղությունը զարգանա»,-ասաց Րաֆֆի Քասարջյանը։
Krisp ընկերության համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանն իրենց ընկերության օրինակը բերեց՝ ինչպես է գիտության հիմքի վրա ստեղծվել ընկերություն և հասել մեծ հաջողության։
«2016 թ-ին սկսել ենք զբաղվել աղմուկի հեռացման համակարգով ու մեկ տարի անց, հետազոտությունների արդյունքում մենք ստացել ենք տեխնոլոգիա, որն աշխարհում լավագույնն է։ 4 տարի առաջ ստեղծված ընկերությունը հիմա արժե 120 միլիոն դոլար։ Սա լավ օրինակ է, որ գիտության հենքով հնարավոր է ստանալ արդյունք ու դրա հիման վրա պրոդուկտ»,-ասաց Արտավազդ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․