կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-07 18:35
Քաղաքական

ԿԳՄՍ նախարարը նաև դարձել է շանտաժիստ. Դավիթ Սահակյանց

ԿԳՄՍ նախարարը նաև դարձել է շանտաժիստ. Դավիթ Սահակյանց

Բացարձակապես անընդունելի է ինձ համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արարքները` կապված հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության հետ, տարբեր պրոյեկտներ ֆինանսավորելու հետ՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

«Իր հրաժարականը ես ինքս եմ ստորագրել՝ հասկանալով, որ դա ուղղակի անիմաստ է, որովհետև ես չեմ պատկերացնում, որ այսօրվա իշխանությունը կազատվի այն մարդուց, որն արտահայտում է երկրի վարչապետի կարծիքը և մտքերը», -ասաց նա։  

«Եթե խոսքը հրաժարականի մասին է, ապա հրաժարական պետք է տա իրենից վերև կանգնածը, և ինքնըստինքյան նման ԿԳՄՍ նախարարի հարցը կլուծվի», - նշեց նա:

Անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ դատարկ արկղեր տանելու նախաձեռնությանը, որին ի պատասխան նախարարն ասել էր, որ այդ արկղերը կլցնի քրեական գործերով և հետ կվերադարձնի, Դավիթ Սահակյանցը պատասխանեց. «ԿԳՄՍ նախարարը նաև դարձել է շանտաժիստ: Ես միանշանակ ողջունում եմ և՛ այդ ակցիան, և՛ ցանկացած ընդվզում նախարարի նման արարքների և արտահայտությունների դեմ, որովհետև դա ցույց է տալիս, որ դեռ առողջ միտք կա երկրում և պայքարելու ունակ առողջ երիտասարդներ, և դա իրեն թույլ չի տա հանգիստ շնչել»: