Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի հեռացման ցանկացած տաբերակ ինձ համար ընդունելի է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը, որն Ազատության հրապարակում մասնակցում է «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքին։
Նա նշեց, որ այդտեղ հավաքվածների ակնկալիքը, թերևս, նույնն է՝ օր առաջ վռնդել այս իշխանություններին բոլոր պաշտոններից և հանձնել իրավապահների ձեռքը։
«Սա գլխավոր ակնկալիքս է, ինչքանով դա կհաջողվի՝ դեռ վաղ է ասել, կարծում եմ որոշ ժամանակ է պետք, որ պնդանա և միգուցե ալիքաձև զարգացում լինի և այս ապստամբությունը ավելի մեծ թափ առնի»,-ասաց Դավիթ Սահակյանցը։
Նա մտահոգություն հայտնեց, որ խայտառակ պարտությունից և կապիտուլյացիայից հետո, ցավոք, դեռ կա մի զանգված, որն իրեն թույլ է տալիս իլյուզիաների մեջ ապրել և վստահել այդ մարդկանց․ սա, նրա համոզմամբ, շատ խորը պրոբլեմ է, որի արձագանքը դեռ շատ երկար ժամանակ լսելու ենք, տեսնելու ենք և պետք է դրա դեմը կարողանանք առնել։
«Նիկոլ Փաշինյանի հեռացման ցանկացած տաբերակ ինձ համար ընդունելի է, ժողովրդավարությանը ես երբեք չեմ հավատացել, դա միշտ եղել է ինչ-որ մեկի ձեռքում գործիք իր նպատակներն առաջ տանելու համար։ Լավատեսություն գրեթե չունեմ, դրա համար համարում եմ, որ պայքարը օր առաջ պետք է հզորանա»,-ասաց Դավիթ Սահակյանցը։
Մինչև մենք կհարգենք ինքներս մեզ, երկիրը չվերցնենք մեր ձեռքը, ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնի, նշեց նա, բոլորի համար մենք կմնանք պարտված և դավաճաններին վերընտրած ազգ, մենք ոչ մի կշիռ չենք ունենա և բոլորի ձեռքում կլինենք խաղալիք, եթե մենք մեր մեջ չգտնենք այն ուժը, որով այդ հարցը կլուծենք ինքներս։
Մանրամասն՝ տեսանյութում․