| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 147 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167568 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 656323 վերջին մեկ օրում` 1829 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4637 պացիենտ. մեկ օրում նվազել է 218-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 159045 անձ, վերջին մեկ օրում՝ 352 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3107 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է: