|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերասիմ Վարդանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, նա քաղբանտարկյալն է: Այս մասին մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց նրա փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Գերասիմ Վարդանյանը հայրենիքին նվիրված անձնավորություն է: Նա մասնակցել է երկու Արցախյան պատերազմներին՝ քառօրյային եւ 44-օրյա պատերազմին: Վերջին պատերազմում նա վիրավորում է ստացել: Բոլորը տեղյակ են, թե ինչ ակտիվություն է դրսեւորում Գերասիմ Վարդանյանը»,- ընդգծեց փաստաբանը:
Գալստյանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի գործով քննության ղեկավարն է Սուրեն Նավոյանը, որը, 2018 թվականին քննիչ լինելով, միացել էր Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը: Դրանից հետո նրան տեղափոխել էին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
Փաստաբանն ընդգծեց, որ Վարդանյանին ձերբակալել են 2022 թվականի մայիսի 12-ին՝ կապված 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի հետ: Վարդանյանի կալանավորման մասին որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանը:
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն, քանի որ նրանց գործողությունները հանցագործության հստակ նշաններ ունեն»,- եզրակացրեց փաստաբանը: