կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-22 16:03
Հասարակություն

Դուք պետք է բիզնեսմենին տանեք պերերիվի. Կարեն Կարապետյանը՝ մարզպետին ու համայնքապետերին

Դուք պետք է բիզնեսմենին տանեք պերերիվի. Կարեն Կարապետյանը՝ մարզպետին ու համայնքապետերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հնչած ելույթից:

«Ներդրում բերելն ու աշխատատեղ ստեղծելը միայն Կառավարության խնդիրը չէ, դա առաջին հերթին խոշոր համայնքների ղեկավարների խնդիրն է։ Ժամանակները փոխվել են, փոխանակ բիզնեսմենը մի հատ առիթ ման գա՝ խնդրի մարզպետին կամ համայնքապետին՝ էսօր հետս պերերիվ արա, հիմա վսյո, դուք պետք է իրեն տանեք պերերիվի:

Կախված նրանից, թե տեղական իշխանությունը ինչքանով է ակտիվ ու ինչքանով է նա համարում դա իր գործառույթը, այդքանով այդ մարզում ակտիվություն լինում է, կամ ոչ»,- իր խոսքում ասել է վարչապետը

Տեսանյութը՝ այստեղ: