Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տեր-Պետրոսյանի վերջնագրի մեջ տարաշխարհիկ մի պահանջ կա` փոխհատուցել մարտիմեկյան իրադարձություններից տուժածների վնասները. զոհվածների ընտանիքներին մեկ միլիոն, մարմնական վնասվածքներ ստացածներին` «առնվազն 100 հազար» դոլարի չափով:
Այս կապակցությամբ Արտակ Դավթյանը մեր թղթակցին ասաց. «Ոչ մի նյութական փոխհատուցում չի կարող հետ բերել զոհերին: Իսկ անընդհատ բորբոքել մարդկանց վիշտը եւ շահարկել` դարձնելով դա քաղաքական հարցեր լուծելու գործիք, կարծում եմ` որեւէ մեկին պատիվ չի բերում: Ցավոք, կարմիր կովը կաշին չի փոխում` այսօր էլ ՀԱԿ-ը եւ իր առաջնորդը շարունակում են նույն ատելության, թշնամանքի քարոզչությունը` փորձելով բարձրացնել հեղափոխական շարքերի «մարտական ոգին եւ մարտունակությունը»: Եվ այդ ամենը` միայն նրա համար, որ «թիմով» նորից գան, բազմեն այդ աթոռներին եւ ապահովեն այն ողբալի արդյունքները, որ ունեցել ենք իրենց կառավարման տարիներին»: