կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 13:38
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի կարմիրբերետավորը «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթի ժամանակ քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում՝ ասելով՝ «Յ*բաննի բիձա»։

«Կարմիր կովը կաշին չի փոխի» ժողովրդական խոսքն իսկը այս կարմիրբերետավորի համար է ասված։ Yerkir.am-ն արդեն որերորդ անգամ է արձանագրում սույն անձի անպարկեշտ վարքն ու անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։

Բոլորովին վերջերս նույն ոստիկանը Ազատագրական շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս դիմում էր անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»:

Ավելորդ է անգամ նշել, որ այս անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր արատավոր երեւույթներ։ Եթե սույն անձի վարքը Ոստիկանությունում քննության առարկա դառնար, կամ նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեր, թերեւս այս ոստիկանն իրեն ավելի պարկեշտ կդրսեւորեր՝ գիտակցումով, որ իր ծառայողական գործառույթը հասարակության անվտանգությունն ապահովելն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները, հարվածելով ու հայհոյելով, հանեցին ավտոմեքենայից ու բերման ենթարկեցին հենց փողոցի կենտրոնից՝ ավտոերթի ընթացքում։ «Հրազդան» մարզադաշտի մոտից նրան ու այլ խաղաղ ցուցարարների, առանց որևէ հիմնավորման, ոստիկանները քաշքշելով հանեցին մեքենաներից եւ, հաշվի չառնելով անգամ ցուցարարների տարիքը, բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։

Կից հրապարակում ենք տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են 437 II 02 պետհամարանիշերով ոստիկանական մեքենայից մոտ տասը ոստիկան դուրս բերում տարեց ցուցարարին, գլխի շրջանում հարվածներ հասցնում, ապա՝ պառկեցնում գետնին։

Լիանա Սարգսյան

Մանրամասն՝ տեսանյութում։

Տես նաեւ՝

Ոտքով հարվածներ գլխին ու փորին․ ոստիկանները խոշտանգում են տարեց ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Յ*բաննի բիձա»․ տարեց դաշնակցականին ոստիկանը հայհոյելով ու հարվածելով բերման ենթարկեց խաղաղ ակցիայից

«Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ». կարմիր բերետավորը՝ քաղաքացուն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները սանձարձակ հայհոյանքներով հարձակվել են Ազատագրական շարժման խաղաղ ցուցարարների վրա