| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
Մոհամմադ Քեշավարզադեն իր ելույթում պատմել է տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Պեկինի համագործակցության մասին, այդ թվում ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը: Բացի այդ, դեսպանը հայտարարել է երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների ընթացիկ մակարդակի մասին ՝ նշելով, որ երկկողմ կապերը հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա:
«Թեհրանը Պեկինի հետ կաշխատի Իրանում հինգերորդ սերնդի ինտերնետ-ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ», - հայտարարել է Իրանի դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն:
2015 թվականին Չինաստանը գործարկել է երրորդ սերնդի BeiDou նավիգացիոն համակարգը (BeiDou-3) ՝ գլոբալ ընդգրկման հնարավորությամբ: