|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ-ում` Բյուրականի աստղադիտարանի տարածքում, բացվել է Ռուսաստանի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի կայանը. հայտնում է РИА Новости-ն:
Բացման արարողությունն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը և «Ռոսկոսմոս»-ի միջազգային համագործակցության հարցերով տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևը:
«Մենք հույս ունենք, որ դա մեր իրական համագործակցության միայն սկիզբն է, այդ նախագծին կհետևեն նորերը: Կայանը նախատեսում ենք շահագործել նվազագույնը մինչ 2030 թվականը»,- նշել է Սավելևը լրագրողների հետ զրույցում: