կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 20:40
Քաղաքական

Աշխատում ենք՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ․ ԵԽ նախագահ

Աշխատում ենք՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ․ ԵԽ նախագահ

«Նախորդ տարվա վերջին Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հակամարտությունը բռնկվեց։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է պետք է հաստատվի խաղաղություն»,-այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ ողջունում են նոյեմբերի հրադադարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել այդ  երկրների  իշխանությունների հետ, որոնք կենտրոնացած են Եվրոպայի խորհրդի դերի վրա՝ հետկոնֆլիկտային աջակցություն տրամադրելու համար՝ մեր մանդատին համաձայն, քանի որ Եվրոպական հողի վրա յուրաքանչյուր անհատ ունի իր մարդու իրավունքների պաշտպանություն։ Մենք աշխատում ենք, որ սա տեղի ունենա»,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը։