կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-21 08:31
Առանց Կատեգորիա

Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը». «Փաստ»

Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական, իսկ ավելի ստույգ՝ ներիշխանական ու մերձիշխանական կոնգլոմերատում բավական ակտիվ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանների սեղծման թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի մեջ բավական ակտիվ ընդգրկված են ՀԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ, այսպես կոչված, «սորոսական» իրավաբան-իրավապաշտպանները։

Հակակոռուպցիոն դատարանների հետ կապված՝ նշված խմբերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ դա ընդամենն իրավիճակային լուծում է եւ ոչ մի հստակ կարգավորում չի մտցնելու համակարգում, ասել է թե՝ սա համարում են իշխանության կողմից նախաձեռնված հերթական արհեստական օրակարգը, որը բերվել է առաջին պլան։

Մեր տեղեկություններով, արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է եւ համակարգում «կարգուկանոն» մտցնող միակ գործիքակազմն է, մնացած բոլոր գործողությունները ֆեյք օրակարգ են։

Ի դեպ, նրանք բավականին ուշագրավ գործունեություն են սկսել նաեւ մարզերում, ուր փորձում են որոշակի հարցերի շուրջ հասարակական կարծիք ձեւավորել, ընդ որում, հաճախ ոչ «հենց այնպես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում