կարևոր
259 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-11 19:55
Քաղաքական

Եթե ​​ՀՀ-ն վճարի անդամակցության վճարները՝ կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Եթե ​​ՀՀ-ն վճարի անդամակցության վճարները՝ կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել ինչպես իր աշխատակիցներին ուղարկելու, այնպես էլ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու առումով։ Սակայն որոշումը Հայաստանի ղեկավարությանն է, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։

Միևնույն ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել։