| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-01-19 18:58
            4 տարի առաջ - 2021-01-19 18:58  
         
                
            ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, այս մասին պատգամավորը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ ասվում է․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Տեղեկացված լինելով, որ եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը, պարոն Դավթյանի հետ քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»: