կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 11:34
Քաղաքական

Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են. «Դեժավյու»

Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են. «Դեժավյու»

Ինչպես հաղորդում է «Դեժավյու» Telegram-ալիքը, Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հանդիպումը Վանաձորում կազմակերպելու շրջանակներում Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության վարչության պետի միջոցով հանդիպել է Ստեփանավանի դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ և փորձել է համոզել, որ նրանք մասնակցեն Վանաձորում ՔՊ կուսակցության հունվարի 16-ի հանդիպմանը։ Համոզելու համար մարզպետը մանկավարժներին համոզել է, թե շուտով ԱԺ արտահերթ ընտրություններ են կայանալու, իսկ այդ ամբողջ աշխատանքներում ներգրավված են լինելու դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները։

Մանկավարժները հանդիպման ընթացքում մարզպետից հետաքրքրվել են գերիների ճակատագրով, որին ի պատասխան մարզպետը հայտնել է, թե չունի տեղեկություններ և չի կարող ոչինչ անել։ Մանկավարժները աղմկել են, դժգոհել իշխանությունից և մարզպետին վռնդել են Ստեփանավանից։