|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պրահայից վերադառնալով` Սերժ Սարգսյանը, ըստ որոշ աղբյուրների, որոշել է արձագանքել վերջին շրջանում տեղի ունեցող անցուդարձերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են՝ անդրադառնալու է, թե որոնք էին սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չտվեցին 7 տոկոս աճ ապահովել, ինչու դեռևս «ձեռք չի տալիս» կառավարությանը, ինչ է մտածում բոլորի, այդ թվում իր նախկին գործընկերների մասին։ Ֆորմատը դեռ որոշված չէ, թերևս կասի ոչ թե ասուլիսային ձևաչափով, այլ որևէ ներհայաստանյան այցի համատեքստում։
Որոշ գնահատականներով՝ նախագահականում սպասում են, թե ինչ է ասելու Ռ, Քոչարյանը Մաքսային միության հաշվով, որպեսզի իրենց ասելիքը ևս ամբողջական լինի»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։