Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ։ Նա ամիսներ առաջ նշանակվել էր ՊՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, թեեւ այս ծառայությունում էր աշխատում դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Նրան օրեր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալագիր տվեց։
Մենք տեղեկացանք, որ նշանակման նախօրեին միջադեպ է եղել՝ ողջ աշխատակազմի աչքի առաջ Հովհաննիսյանն ապտակել է նույն ծառայության «Ալֆա» խմբի պետին՝ փոխգնդապետ Արմեն Ավակիմովին։ Պատճառը եղել է այն, որ Ավակիմովը նրան «չեստ» չի տվել, քանի որ արդեն ազատված է եղել աշխատանքից։ Ավելի ճիշտ՝ տեղափոխվել է ԱԱԾ դպրոց։ Իսկ նախօրեին գնացել է հին աշխատավայր՝ վերջնահաշվարկը ստանալու, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը։
Մեզ հետ զրույցում Ավակիմովը հաստատեց, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, եւ հրաժարվեց հարցերի պատասխանելուց․ «Եկեք՝ ես Ձեր հարցերին չպատասխանեմ, դրա անհրաժեշտությունը չկա»։ Երբ շարադրեցինք հարցը՝ միջադեպի հետ կապված, ասաց․ «Եթե պետք լինի, որ ինչ-որ բան գրվի, ես կկապվեմ Ձեզ հետ, կպատմեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում