|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ պահանջելով, որպեսզի նա հրապարակի, թե այս անգամ ժողովրդից գաղտնի ինչ է ստորագրելու Մոսկվայում: Այս մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: