կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 17:48
Քաղաքական

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին․ Նաիրա Զոհրաբյան

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության Նաիրա Զոհրաբյանը գրել է.

«Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է:

Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը:

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:

Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:

Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի նշագրված հատվածները:

Նա անգամ հիմա, երբ չկա մարդ, ում համար պարզ չի այլեւս, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:

Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կոմունիկացիաներ ապահովելու:

Ու նա դա անելու է:

Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար»: