կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 10:23
Արցախ

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 273 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակավայր է վերադարձել 46196 մարդ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Արցախում ականազերծման ժամանակ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 333.6 հա տարածք, 127.7 կմ ճանապարհ, 540 բնակելի շենք, այդ թվում՝ 15 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 13519 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Աշխատանքի սկզբից ի վեր Անհայտ կորածների մասին տեղեկություն հավաքելու համար գործող թեժ գծին ստացվել է 550 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Քերթ գյուղում գտնվող Ռուսաստանի բժշկական բրիգադը ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 20 բնակչի, այդ թվում՝ 1 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 992 բնակչի, այդ թվում՝ 126 երեխայի: