Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենցաղային, շինարարական աղբը ճամփեզրին, կանաչ գոտիներում. քաղաքացիներն աղբը մեքենայից պարզապես դուրս են նետում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ էր Էրեբունիում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և մանրամասնում․
«Տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ։ Այս անգամ ընտրվել էր աղբի մշտական կուտակման խնդրահարույց 18 հասցե։
Քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների աշխատակիցներն էին աշխատում, ներգրավված էր նաև տեխնիկա:
Քաղաքի հանդեպ սերը սկսվում է շրջակա միջավայրը մաքուր պահելուց՝ վստահ են երեխաները: Շաբաթօրյակին միացել էին նաև Էրեբունիի դպրոցները:
Քաղաքը միահամուռ ուժերով աղբից մաքրելու համար վարչական շրջաններում սանմաքրման աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքային իշխանության նպատակը, սակայն, շաբաթօրյակների կազմակերպումը չէ, այլ մաքրված տարածքների պահպանումն ու քաղաքացիների հոգատար վերաբերմունքը»: