կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 08:24
Արցախ

Լեռնային Ղարաբաղում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում. ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:

«Վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Սադրիչ գործողություններ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների նկատմամբ չեն գրանցվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների  անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև հումանիտար օգնություն է հատկացվում բնակչությանը»,- ասվում է տեղեկագրում:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է 16 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 6 շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 18 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1592 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա: