կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 09:54
Իրավական

Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է․ Արամ Վարդևանյան

Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ,
 
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:
 
Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք..»: