Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և դասախոս Էմմա Սարգսյանի գործով դատական հերթական նիստին ևս չէր մասնակցում գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ի դեպ, հենց վերջինիս հարցաքննությունն էր նախատեսվում: Հավելենք, որ արդեն չորրորդ անգամ է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան: Այս անգամ նա պատճառաբանել էր, թե ինչ-որ կարևոր խորհրդակցության պետք է մասնակցի:
Սա առնվազն տարակուսանքի տեղիք է տվել դատաքննության մասնակիցներին, քանի որ հազիվ թե ուսխորհրդի նախագահն այնպիսի մի խորհրդակցության մասնակցեր, որը թույլ կտար չներկայանալ դատարան: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում Ալիյանը խուսափում է դատաքննությունից, քանի որ բավականին լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել: Իրավապահ համակարգում «Փաստ» թերթի աղբյուրը հայտնում է, որ այդ անհանգստությունները, մեղմ ասած, այնքան էլ անհիմն չեն: Բանն այն է, որ հենց նա է համապատասխան թվով ուսանողներ ապահովելու համար նյութական շահագրգռության հարց բարձրացրել:
Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վկաներից մեկն էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ՝ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Ալիյանը նաև փաստաբան է վարձել հետագա գործընթացներին պատրաստ լինելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում