կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 16:22
Տարածաշրջան

Իսրայելն այլևս չունի «Զենք՝ նավթի դիմաց» դաշինքի կարիքը և պետք է շրջվի Հայաստանի կողմը. Haaretz

Իսրայելն այլևս չունի «Զենք՝ նավթի դիմաց» դաշինքի կարիքը և պետք է շրջվի Հայաստանի  կողմը. Haaretz

Պարսից ծոցի շնորհիվ Իսրայելն այլևս չունի «Զենք՝ նավթի դիմաց» դաշինքի կարիքը Էրդողանի ծայրահեղ ազգայնական արկածախնդրությունների անկողնում: Բարոյական և ռազմավարական պատճառներով Իսրայելը պետք է թեքվի դեպի Հայաստան.  գրում է իսրայելական Haaretz.com կայքը:

Հոդվածի հեղինակ Ալեքսեյ Գալիցկին գրում է, որ բոլորի համար գաղտնիք չէ, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տասնամյակում խիստ թուլացել են, և, չնայած կարգավորման բոլոր ջանքերին, Թուրքիան Իսրայելի մեջ տեսնում է խոչընդոտ իր միջազգային արկածախնդրության գործում:

Հոդվածագիրը հարց է տալիս, թե աշխարհի այս վերադասավորումների ընթացքում, երբ Թուրքիան փչացրել է իր հարաբերությունները Արևմուտքի հետ, իսկ Իսրայելը կարգավորում է հարաբերությունները մուսուլմանական աշխարհի հետ, ո՞րն է Իսրայելի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտությունում՝ հիշեցնելով նաև, որ ադրբեջանական բանակը զինվում է իսրայելական տեխնիկայով, իսկ վերջին շրջանում անընդհատ նոր բեռնատարների թռիչքներ են տեղի ունենում դեպի Բաքու:

Գալիցկին նշում է, որ իսրայելական ԱԹՍ-ների վաճառքը Բաքվին պատճառ հանդիսացավ, որ Հայաստանը կանչի իր դեսպանին Թել Ավիվից դեսպանատան բացումից շաբաթներ անց:

Վերջում հոդվածագիրը գրում է, որ Բաքվից դեպի Երևան շրջվելու պատճառներից մեկն էլ այն է, որ, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ցանկանում է նոր ցեղասպանություն իրականացնել, իսկ Իսրայելին և հրեաներին, որոնց դուր է գալիս հայ ժողովուրդը, բավական ծանոթ է, թե ինչ է լինում, երբ աջակցում են բռնապետերին, որոնք իրականացնում են ցեղասպանություն: