կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 14:48
Քաղաքական

Իսրայելական Haaretz-ի կայքից հեռացվել է Ալիևների ընտանիքի գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը

Իսրայելական Haaretz-ի կայքից հեռացվել է Ալիևների ընտանիքի գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը

Իսրայելական Haaretz թերթի կայքից անհետացել է Ադրբեջանի իշխող վերնախավի կապիտալների մասին աղմկահարույց նյութը, որի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել պաշտոնական Բաքուն: Այս մասին տեղեկանում ենք Armenpress.am-ից:

Հուլիսի 30-ին Իսրայելի առաջատար Haaretz թերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում ունեցած գաղտնի բիզնեսների և ունեցվածքի վերաբերյալ նյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթը գրել էր, որ Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևին Թել-Ավիվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելում ներգրավված ներդրումներին, խոսել է նաև ալիևյան ընտանիքի կողմից այդ երկրում կատարված ներդրումների մասին: «Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը և տղան 6 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Իսրայելում, և Ադրբեջանի խնդրանքով այն հսկում են մեր անվտանգության ուժերը»,- ասել էր Յարիվ Լևին: Haaretz-ի հրապարակման համաձայն` Ադրբեջանի նախագահի որդին` կրտսեր Հեյդար Ալիևն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է իսրայելցի բժիշկների հսկողության ներքո, բնակվում է այդ առանձնատանը և փորձում ապաքինվել ծանր հիվանդությունից: «Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները Իսրայելի առողջապահության և տուրիզմի ոլորտներում ներդրել են 600 մլն դոլար: Իլհամ Ալիևի կինը վերջին 5 տարիներին մեծ ներդրում է կատարել և համագործակցում է Իսրայելի բարեգործական հիմնադրամների հետ»,- հավելել էր նախարարը:

Իսրայելի առաջատար թերթի կայքում, սակայն, հոդվածն առերևույթ չկա, ադրբեջանական մամուլում ալիևյան ընտանիքի բուռն ֆինանսական գործունեությունը մերկացնող նյութերի հայտնվելուց րոպեներ անց էլ Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ հերքումներ, անգամ Իսրայելի դեսպան Դան Սթավի հայտարարությունը, թե իբր Haaretz-ում տեղ գտած նյութը «ֆեյք» լուր է: Սակայն սկանդալը, նոր զարգացում է ստանում: Ինչպես վկայում է «Արմենպրես»-ի ուսումնասիրությունը, որևէ «ֆեյքի» մասին խոսք լինել չի կարող: Աղմկահարույց նյութն իրականում հայտնվել է Haaretz-ի համացանցային կայքէջում, ինչի մասին վկայում են ներկայացվող «սքրինշոթերը». նյութը պահպանել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: