Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 325-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2486 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 617 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3103-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 648 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 169, փաստացի բուժվողներինը՝ 20 053 (մեկ օրում ավելացել է 339-ով): Մեկ օրում արվել է 3119 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 548 359 թեստ: