| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 673 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 169 649 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 893 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 141 392 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1 576:
Կարանտինային գոտում է գտնվում 1 186 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 829 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 759 պացիենտ:
Վերջին շաբաթների ընթացքում երկրում ամեն օր գրանցվում էր վարակի 3-4 հազար ու ավելի դեպք: Ամենաշատ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 5-ին, երբ 24 ժամվա ընթացքում արձանագրվել էր կորոնավիրուսի 5450 դեպք: