կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 13:51
Առանց Կատեգորիա

Բանակը տեսնում է, որ հաջորդ պատերազմն անխուսափելի է, եթե այսպես շարունակվի․ Արտակ Զաքարյան

Բանակը տեսնում է, որ հաջորդ պատերազմն անխուսափելի է, եթե այսպես շարունակվի․ Արտակ Զաքարյան

Եթե Նիկոլը մնաց իշխանության, համարեք, որ Սյունիքը կորած է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ եթե նորից պատերազմ լինի, չնայած համոզված է, որ այսպես շարունակվելու դեպքում լինելու է,  այս քաղաքական իշխանության պարագայում պետք է համարել, որ Սյունիքը կորած է։

Զաքարյանի համոզմամբ՝ Նիկոլը դեռ ունի իր անելիք, որը Հայաստանի Հանրապետության հետ  կապ չունի, հետևաբար, հայրենիքի փրկությունը հենց այն է, որ այս մարդն արագ լքի պաշտոնը, որի միջոցով վնաս է հասցնում ՀՀ-ին։

Նա համոզված է, որ Փաշինյանն է այդքան երիտասարդի տարել ու մատաղ արել իր՝ դիտավորյալ կամ տգետ քաղաքականության արդյունքում հրահրված պատերազմում, այն պատերազմում, որում ոչ մի չափումներով հնարավոր չէր թուրքին բերել, հասցնել Շուշի, եթե ներսից չլինեին «տրոյական ձիեր»։

Նախկին ՊՆ փոխնախարարը վստահ է, որ բանակն անմիջապես տեսում ու զգում է խնդիրները։

«Բանակն այսօր տեսնում ու զգում է,  որ հաջորդ պատերազմը  գրեթե անխուսափելի է դառնում, եթե այսպես շարունակվի։ Եթե Փաշինյանին հանդուրժեցինք վարչապետի պաշտոնում, 99 տոկոսով կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ,  շատ շուտով լինելու է արդեն Հայաստանի տարածքների նկատմամբ»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

«Երեկ Նիկոլը ցուցադրաբար գնաց Գլխավոր շտաբ, որտեղ ոչ մի էական  խնդիր չի քննարկվել, Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել,  զինվորականներին չի հարցրել, թե ինչու եք պահանջում իմ հրաժարականը, ինչ իրավիճակում է մեր երկիրը հիմա, ինչ վիճակում է մեր բանակը»,- նկատեց Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ  Նիկոլին  այդ ամենը  բոլորովին չի հետաքրքրում, գնաց, խնդիրները սահուն սվաղող տեքստն ասաց ու վերադարձավ։

«Հասարակության մի հատված կա՝ ինչ տեսնում է, դրանից հետևություն է անում․ այսինքն, տեսան, որ զինվորականները Նիկոլի գլուխը չջարդեցին, ուրեմն լավ է։ Այդ հանդիպմանը ներկա ցանկացած զինվորականի հարցրեք այսօր, կասեն՝ այո՛, մենք շարունակում ենք պահանջել կառավարության հրաժարականը»,- ասաց Զաքարյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը չէր գնացել այնտեղ երկրի խնդիրները քննարկելու, եթե  հանկարծ սկսեր խոսել պրոբլեմներից, այն կվերածվեր Նիկոլի՝ հայկահայական, հակապետական լինելու մի ամբողջ բուկետի։

Արտակ Զաքարյանի չի կարծում, որ Զինված ուժերին ու Օնիկ Գասպարյանին որոշակի քայլեր անելու հարցում ինչ-որ բան կաշկանդել է։

«Բացառիկ դեպք է, երբ զինվորականները նման հայտարարություն են անում։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա միայն ԳՇ դիրքորոշումը չէ, մեր բանակի սպայական կազմի մոտ 70 տոկոսն այդպես է մտածում։ Մյուսները, եթե չեն բարձրաձայնում, ինչ-ինչ պատճառներով գուցե կաշկանդված են։ Բայց սա ամբողջ բանակի խնդիրն է»,-ասաց նա։