Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 411.39 |
RUB | ⚊ | ₽ 4.2196 |
GBP | ⚊ | £ 493.44 |
GEL | ⚊ | ₾ 141.1 |
«Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բանակն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա»։ Այս մասին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի՝ հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին ի պատասխան ասել էր՝ «մնայիք, կռվեիք»։
«Կիսասոված զինվորը կանգնի մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանի, 120 հազար մարդու համար հոգ տանի, որ ցեղասպանություն տեղի չունենա, դու ի՞նչ գիտես դրա մասին, որ ասում ես կռվեիք մինչև վերջ»,–ասել է զոհվածի մայրը։