կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 11:34
Քաղաքական

Փաշինյանի՝ վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են. Անդրանիկ Թեւանյան

Փաշինյանի՝ վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիեւի վերջին հայտարարությունը Զանգեզուրի մասով եւ թուրք–ադրբեջանական զորավարժությունները հիշեցնում են 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ունեցած նրա ագրեսիվ ելույթները եւ թուրք–ադրբեջանական համանման զորավարժությունները։

Ինչպես որ ՄԱԿ–ի ելույթով Ալիեւն անոնս արեց պատերազմը, այնպես էլ հիմա է անում։ Որպես առիթ ուզում են օգտագործել Սյունիքի միջանցքը բացելու հարցում նիկոլենց չեմուչումը, որը պայմանավորված է գերիներով։

Թուրքիան Ադրբեջանին կրկին դրդրում է պատերազմի՝ առաջարկելով որպես պատճառ ներկայացնել նոյոմբերի 9–ի եւ հունվարի 11–ի համաձայնության չկատարումը հայկական կողմից։

Նիկոլը հունվարի 11–ին Մոսկվայում պաշտպանեց ադրբեջանական շահերը՝ չկարողանալով անգամ գերիների հարցը լուծել։ Հիմա հետին թվով է ուզում կռիվ տալ ու բանակցել «Գերիների վերադարձ՝ Սյունիքի միջանցքի դիմաց» բանաձեւով, բայց արդեն ուշ է։

Նիկոլից Սյունիքի միջանցք են պահանջում, ինչին ինքը համաձայնել է, բայց խնդրում է գերիներին տալ, որպեսզի հայ ժողովրդի վրա ծախելու բան ունենա։ Ալիեւը չի տալիս գերիներին, քանզի փալասի տեղ է դրել Նիկոլին էլ, Հայաստանին էլ։ Համ էլ՝ իր ձեռքում գերիները խաղաթուղթ են։

Մինչեւ նոր բանակցողով Հայաստանը չներկայանա, գերիներին հետ չենք ստանա, Հայաստանի շահերը պաշտպանող չի լինի։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Բայց այս անգամ արդեն ռազմական գործողությունների թատերաբեմը Հայաստանն է լինելու։

Պատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դեպքում Արցախյանի արդյունքները չկրկնելու համար կարեւորագույն նախապայման է Նիկոլի հեռացումը։ Բանակում սա հասկանո՞ւմ են»։