|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինվորականների միջնորդությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանի տարածքից մեկ օրվա ընթացքում 846 մարդ է վերադարձել Ղարաբաղ: Բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար տեղահանված»,- ասել է նա:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։