|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իմ քայլը»-ի պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում հավաքված ակտիվիստները վանկարկել են՝ «Կորյու՛ն, դավաճա՛ն», «Նիկոլը թուրք է», «Նիկո՛լ, դավաճա՛ն» և այլն:
Հիշեցնենք՝ երեկ նույն վայրում իշխանություններին պաշտպանողները հարձակման էին ենթարկել Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներին, ինչի կապակցությամբ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»:
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում: