|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շաբաթ օրը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ուղևորություն Աղդամի շրջան, որը, համաձայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության, նոյեմբերի 20-ին անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ մեկնում ենք օկուպացիայից ազատագրված Աղդամ», - գրել է նա Twitter-ի իր էջում: Հաջիևը նշել է, որ դիվանագետների հետ միասին այնտեղ է մեկնում «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբը:
Նա հավելել է, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Թերթեր քաղաք, որը լրջորեն վնասվել էր ռազմական գործողությունների ընթացքում։