կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-27 11:06
Քաղաքական

Քո աչքի առաջ մտնում են Վարդենիս, դու մարդ ես ուղարկում ասուլիսի, համոզում, որ չեն մտել. Դ. Վանյանը՝ Փաշինյանին

Քո աչքի առաջ մտնում են Վարդենիս, դու մարդ ես ուղարկում ասուլիսի, համոզում, որ չեն մտել. Դ. Վանյանը՝ Փաշինյանին

Քաղաքագետ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Քեզ վեց ամիս պետք չէ: Քեզ վեց ժամ է պետք, ունեցած-չունեցածդ հավաքես, գնաս: Գնաս այն մարդկանց նման, որ տնից դուրս են գալիս, չեն վերադառնում: Դու, ամեն ինչ տապալած Արայիկին փոխում ես, տանում խորհրդական: Դու վախենում ես արսենթորսյաններ փոխես: Քո նոր նշանակած ԱԳ նախարարը մի հայտարարություն է անում՝ առաջին հայտարարությունը, բացարձակ ապուշություն: քո աչքի առաջ մտում են Վարդենիս, դու մարդ ես ուղարկում ասուլիսի, համոզում, որ չեն մտել: Նույնը նախիջևանի դեպքերի ժամանակ էր, հիշու՞մ ես: Ալիևն ասում էր՝ երկու կմ խորացել եմ Հայաստանի վրա, դու ու քո գեներալները համոզում էիք, որ այդպես չէ: Հայ գյուղացուն հայրենազրկում են ադրբեջանցի զինվորի առաջ, դու մի տղամարդ պաշտոնյա չունես, գնա, տերություն անի: Դու չգիտես, թե որտեղ են կանգնած քո զինվորները, քանի գերի կա, քանի անհայտ կորած: Քեզ համար մարդը ոչինչ է, նրանց ցավը՝ անտեղի լիրիկա: Դու բունկերից դուրս ես գալիս ու դիրքերից ետ կանչում «վնգստացող» փնտրողներին: Դու խոսում ես էքսպրոպրիացիայից: Դու, հավի նման, չգիտես, թե ինչ ես ստորագրել: Դու Ձախորդ Փանոսն ու Քաջ նազարն ես՝ միաժամանակ: Քեզ լուրջ չի համարում ոչ մի մարդ, անգամ քո լենանազարյանները: Դու խորտակվում ես, նրանց էլ տանում ես քեզ հետ: Դու այդպես էլ չհասկացար, որ Պուտինի հետ չհամաձայնվելով, դավաճանաբար զոհել ես մարդկանց կյանքերրը, տվել Երկիրը, խարխլել մեր ինքնությունը: Դու, Շուշիի հանձնելու օրը քո էջում գրառում ես անում, թե իբր պայքարում ես այդ ՛՛գորշ՛՛ քաղաքի համար, այնինչ, ռուսական ինքնաթիռները, քեզ հետ պայմանավորված՝ արդեն իջել էին, ռազմական բեռնատարները սահմանին կանգնած: Դեռ շատ բան է պարզվելու: Օրինակ այն, որ դու այս ամենը նախօրոք գիտեիր: Քո բախտը բերել է: Քեզ չեն դատելու: Մարդուն են դատում: Դու արժանի չես պետական դատարանի:

Հիմա մեր մասին:
Առաջին.
Ժողովուրդը գնաց հեղափոխության ոչ թե հանուն Նիկոլի, այլ, գոյություն ունեցող այլանդակ ու լպիրշ պետականության ընդդեմ: Եւ եթե այսօր, այդ նույն ժողովուրդը ասում է՝ Դեմ եմ հներին, ուրեմն այդ կարծիքը հարկավոր է հաշվի առնել ու վերջ: Մենք վայրիվերումների ժամանակ ընդհանրապես չունենք: Համաձայնեցրեք, մի համաձայնեցրեք, բայց տվեք այնպիսի մի մարդու ու թիմի, ում որդեկորույս մայրն ու հայրենասեր հայը համաձայն կլինեն ընտրել: Բացառեք բոլոր հնարավոր այն տարբերակները, որոնք կարող են քաղաքական բլեֆի նշույլ անգամ ունենալ: Սա կարևոր է:
Երկրորդ.
Հայաստանը փազլի նման հավաքել է պետք, որովհետև այս հիմարը մեզ բաժանեց հնի ու նորի, հայաստանցու և արցախցու, ռուսամետի ու ռուսատյացի, յուրայինի ու օտարի: Այդ փազլը հավաքելու համար հարկավոր է միավորել հայաստանի ու սփյուռքի բոլոր առողջ ուժերին՝ մշակութային ու գիտական, մարզական ու գործարար, ռազմական ու հասարակական, կրոնական գործիչների, ու հանձնարարել նրանց՝ գալ, հասարակությանը բերել ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի: Սա հարկավոր է անմիջապես անել: Ժամանակ չունենք: Թուրքը այսօր Վարդենիս է մտնում, վաղը հայտնվելու է Երևանում, ու դուք մտածելու եք, որ լավ է՝ երրորդ մասում է, ոչ թե կենտրոնում: սա կոչվում է դեգրադացիա: սրա առաջը առնելու մի ձև կա՝ միավորել կարող, առողջ ուժերին, օժտել նրանց որոշակի իշխանությամբ ու ֆինանսական աջակցությամբ: Մենք թուրքին չենք պարտվել; Մենք պարտվել ենք մեր կիսատ, քաղքենի կեսին: Սա է ճշմարտությունը:
Ալիևը այսօր գերեզմանաքարերի հետ է կռիվ տալիս, վաղը պայթեցնելու է Դադիվանքը: Վեր կաց ու գնա»։