կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 10:40
Քաղաքական

Քեզ կօգտագործեն ու կշպրտեն դեռևս հազար անգամ, և դարձյալ չես հասկանա՝ ի՞նչ եղավ. Դ. Վանյանը՝ Փաշինյանին

Քեզ կօգտագործեն ու կշպրտեն դեռևս հազար անգամ, և դարձյալ  չես հասկանա՝ ի՞նչ եղավ. Դ. Վանյանը՝ Փաշինյանին
Քեզ օգտագործեցին ու շպրտեցին։ Արցախ չճանաչող քո դաշնակիցը, ճակատագրի հեգնանքով, իր կողմից՝ Դոնեցկ ու Լուգանսկ ճանաչելու օրը, Արցախ ոչնչացնող քո թշնամու դաշնակիցն է, այլևս։ Քեզ, քո նման հիմարին լծեցին սեփական հողերը թուրքին, այն էլ պատերազմով, մեր զինվորների թանկարժեք կյանքերի գնով տալու գործին, ու այդ գնով իրենք, քո դաշնակիցն ու թշնամին ավելի բարեկամացան։
Օ, դու դեմոկորատ հեղափոխական առաջնորդ, քեզ օգտագործեցին Ղազախստան մտնելու համար, Ղազախստանը դարձավ նրանց դաշնակիցը իսկ դու մնացիր կռացած։ Քեզ կօգտագործեն դեռևս հազար անգամ, բայց դու ու քո մանկամիտ թիմը ծիծաղելով կդիտեք Ալիև Պուտին ձեռքսեսղմումները, ու չեք հասկանա՝ ի՞նչ եղավ։
 
Նրանք պատժեցին իրենց դարավոր բարեկամ Վրաստանին, երբ ճանաչեցին Աբխազիան ու Օսեթիան։ Պատժեցին իրենց մայր Կիևյան երկիրը, երբ ճանաչեցին Դոնեցկն ու Լուգանսկը։ Պատժեցին Մոլդովային, երբ մտան Պրիդնեստրովյե։ Եւ քեզ պատժեցին, փոխանակ պատժելու ռուսկան զորքերից հրաժարված, Շուշիի հռչակագիր ստորագրած, գրեթե Թուրքիա դարձած, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը իր տարածքից հանած Ադրբեջանին։
 
Չէ, դու հանգիստ գերեզմանտեղ չես ունենալու։ Հողը ափսոս է քեզ համար։
 
Եւ, հետաքրիրն այն է, որ քո թշնամի Ադրբեջանը քեզ հետ էլ է լավ, Ուկրաինայի հետ էլ, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ էլ։ Մոլդովան էլ է նրա դաշնակիցը, Վրաստանն էլ, Ղազախստանն էլ։ Թուրքիայի մասին էլ չեմ խոսում։
 
Դու ո՞ւմ հետ ես լավ, այ Ձերդ ոչնչություն։
 
Դավիթ Վանյան
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի