|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար:
«Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշել է արգելել Գարաբաղի մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործողությամբ՝ ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. Նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհով և Գարաբաղին տուգանել 100,000 եվրոյով»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Գարաբաղի» ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին»: