|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն, ամենայն հավանականությամբ, կընդունվի: Այս մասին նշել է «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը:
«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ, որպես ժողովրդի պատգամավորներ, կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է Հարութ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություններով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն:
«Ունենք տասնյակ քաղաքապետարաններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,- ասել է Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախը որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը:
Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ժամանակով 16:30-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: