կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 13:19
Հասարակություն

Էս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ գցի բերանն ու ձգի, ամոթ ունեցեք. զոհվածի մայրը՝ ՔԿ ներկայացուցչին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի ընդունել զոհերի հարազատներին։ ՔԿ պաշտոնյա Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, թե «տեղում չէ»։ Նա վստահեցրել է, որ զոհված զինծառայողների ծնողների հետ կապ են պահում, կզանգահարեն ու հանդիպման համար կպայմանավորվեն։  

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց են։

5 օր առաջ զինծառայողների ծնողները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։  

Մանրամասն՝ տեսանյութում։