կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 20:09
Հասարակություն

Պատերազմի 37-րդ օրը թշնամին հրետանային միջոցներից հարվածեց արդեն Հայաստանի ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 37-րդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ադրբեջանը հրետանային միջոցներից հարվածեց արդեն Հայաստանի ԶՈւ մարտական դիրքերի եւ Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացիական անձ զոհվեց, եւս երկուսը` վիրավորվեցին: Թշնամին հարվածում էր խաղաղ բնակավայրերին, վտանգված էր Հայաստանի սահմանները, իսկ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատերազմի ողջ ընթացքում մի քանի անգամ խոստացավ լավ լուրեր:

Իսկ թե որոնք էին լավ լուրերը պարզ դարձավ նոյեմբերի 9-ին: Իրական թշնամուն թողած՝ իշխանության գլխավոր թիրախն ու հակառակորդը ընդդիմադիր գործիչներն էին: Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանին զայրացրել էր Ալեն Սիմոնյանի լավատեսական լուրերի կողքին Արթուր Ղազինյանի գրառումը, ով ահազանգել էր հսկայական տարածքների կորստի մասին: Նրա թելն էր թելում նաեւ իմքայլական մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն ի դեպ սյունեցի է, եւ թշնամին արդեն հասել էր մինչեւ իր ծննդավայրը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից 37 օր անց առաջին անգամ խոստովանեց թշնամու կողմից գրավված տարածքների մասին, սակայն իր խոսքի ավարտին վստահեցրեց հաղթական ավարտի մասին: Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողի անունները, սակայն նրանց թիվը էլ ավելի շատ էր:

Վերջին մի քանի օրերին ընդհանրապես զոհվածների ցուցակներ եւ անուններ չէին հրապարակվել, փոխարենը ակտիվորեն ներկայացվում էր թշնամու կորուստները: Արայիկ Հարությունյանն էլ շարունակում էր ժպիտը դեմքին շքանշաններ բաժանել: Իսկ առաջնագծում պատերազմ էր, հազարավոր զոհեր, հազարավոր անավարտ կյանքեր: