Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ կանոնակարգը խիստ վտանգավոր է, ավելին՝ այն ական է ՀՀ-ի տակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ կառավարությունն այն արդեն ուղարկել է ԱԺ՝ վավերացնելու համար։
Ա. Խաչատրյանի համար տարակուսելի է համար, ում թե ինչու Հայաստանի իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանը աճապարեց այդ թուղթը համարել սահմանադրությանը չհակասող համարել, ինչու է հայկական կողմում աճապարում դա անցկացնել ԱԺ-ում, այն դեպքում, երբ Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկում դրա վավերացման ուղղությամբ, անգամ չի էլ հրապարակում փաստաթղթի ադրբեջանական տարբերակը։
«Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շարունակությունն է, որ ուզում է ցույց տալ, որ ինքը խաղաղության առաջամարտիկ է, ով ամեն ինչ անում է, որ խաղաղություն տիրի ՀՀ –ում և տարածաշրջանում, որպեսզի կարողանա այդ թղթի կտորները՝ այդ կանոնակարգը և այն, ինչը նա կոչում է խաղաղության պայմանագիր, թափահարի ժողովրդին մոլորեցնի, թե տեսեք՝ ես խաղաղություն եմ բերել։ Այն ամեն ինչ է, բայց ոչ խաղաղություն։ Ավելին, այդ կանոնակարգը խիստ վտանգավոր է, ավելին, այն ական է ՀՀ տակ»։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Արարատ Միրզոյանի մի կողմից հայտարարում են, որ վստահ չէ Ադրբեջանի խաղաղասիրական ծրագրերում, մյուս կողմից շտապում են կանոնակարգը վավերացնել՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում Միրզոյանը Ադրբեջանին մեղադրում էր էթնիկ զտման մեջ, իսկ Ջեյհուն Բայրամովը ՀՀ ԱԳՆ-ի բերանը փակում է՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին։ «Կարծում եմ, կամ իրենց մեջ խնդիր կա, կամ իրենք խաղում են «լավ ոստիկան-վատ ոստիկան»»։
Նա նաև նշեց, որ կանոնակարգի շուրջ դիրքորոշման և անելիքների մասին հարցը դեռևս չի քննարկել խմբակցությունում։ «Նախ՝ հայտնի չէ, թե երբ է կանոնակարգը քննարկվելու ԱԺ-ում; Երբ այդ ամենը պարզ լինի՝ կքննարկենք ու պարզ կդառնա, թե ինչ ենք անելու»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ Ադրբեջանում փաստաթղթերի վավերացման ընթացակարգերի մասին տեղեկություն չունի, հետևապես չի կարող պատասխանել հարցին, թե ինչու է հայկական կողմը շտապում վավերացնել այն, երբ Ադրբեջանում վավերացման ընթացակարգեր փաստաթուղթը չի անցնում։
Ինչ վերաբերում է խմբակցության դիրքորոշմանը՝ նա ընդգծեց, որ այն նույնական է ՀՀԿ-ի կողմից դեռ մինչև ՍԴ-ի վճիռը հրապարակված հայտարարության հետ։ «Այսինքն, մեր դիրքորոշումը բացասական է, այնտեղ ներկայացված են բոլոր այն ականները, որ առկա են փաստաթղթում, ինչ վերաբերում է պառլամենտական փուլին, ապա հանձնաժողովների աշխատանքներին մենք չենք մասնակցում, իսկ երբ հասնի լիագումար նիստին, ապա բոլոր հնարավոր գործիքները կօգտագործվեն մեր դիրքորոշումը հայտնելու համար, թե կոնկրետ ինչ՝ այս պահին չեմ ասի»։
Աղբյուր` Փաստինֆո